ՆԱՄ-ում տեղի ունեցավ «Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության «Մարդը`բնության մի մասնիկ» խորագիրը կրող սիմպոզիումը
Մշակույթ«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության «Մարդը`բնության մի մասնիկ» խորագիրը կրող սիմպոզիումը:
Բացման խոսքով հանդես եկավ Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի տնօրեն Մակի Միկիկոն: Միջոցառման ընթացքում ծավալվեցին հետաքրքիր զրույց-քննարկումներ հայ-ճապոնական ժամանակակից արվեստի մասին:
Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Հասմիկ Ավետիսյանի, Այակո Ֆուջիմոտոյի, Ֆուջիտանի Միկիոյի, Տակահաշի Նորիկոյի, Տակագի Միձուեի գեղանկարչական աշխատանքները: