Լավրովը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
HeaderՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կմասնակցի Երեւանում նախանշված ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լավրովը կմասնակցի նիստի աշխատանքներին: Կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդելու, ռազմական համագործակցության զարգացման արդիական հարցեր եւ մի շարք փաստաթղթեր, որոնք կներկայացվեն Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հաստատմանը»,- ասել է Զախարովան:
Նա նաեւ հավելել է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ-ի կազմակերպական եւ վարչարարական-ֆինանսական որոշ հարցեր:
ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: