Հաղթանակի համար Ռուսաստանը երախտապարտ է Բրիտանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին. Պուտին
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում, հայտարարել է, որ Ռուսաստանը երախտապարտ է հակահիտլերյան կոալիցիայի երկրների ժողովուրդներին և հակաֆաշիստներին, որոնք պայքարել են ընդդեմ ֆաշիզմի՝ տարբեր երկրներում, գրում է Газета.Ru-ն:
Նա նշել է, որ հաղթանակը միշտ կմնա «մեր երկրի հերոսական գագաթնակետը»:
«Մենք հիշում ենք նաև մեր դաշնակիցներին: Երախտապարտ ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ նահանգների քաղաքացիներին՝ Հաղթանակի հարցում ունեցած ներդրման համար»,-ասել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ դա տեղի է ունեցել շնորհիվ տարբեր երկրների հակաֆաշիստների, որոնք ինքնամոռաց կռվել են պարտիզանական շարքերում ու ընդհատակում։ «Այդ թվում՝ Գերմանիայում»,- ասել է նախագահը: