Թրամփ. Ես Պուտինին չեմ սիրում, բայց եւ չեմ ատում
HeaderՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, Նեւադայի նահանգում ելույթ ունենալով ընտրողների առջեւ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու դեպքում կպահպանի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունը, հայտնում է NBC News-ը:
«Կարող եմ այսպես ասել՝ կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, եթե մենք մեր կողքին ունենանք Ռուսաստանին, որը մեզ հետ միասին կանգնեց եւ ԻՊ-ին դժոխք ուղարկեց»,- ասել է նա:
Ըստ որում՝ Թրամփն ընդգծել է, որ առայժմ չգիտի, թե իր նախագահության դեպքում ինչպիսին կլինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները:
«Այստեղ ասում են, որ ես Պուտինին սիրում եմ: Ես Պուտինին չեմ սիրում, բայց եւ չեմ ատում: Տեսնենք, թե դա ինչպես կներգործի»,- հավելել է միլիարդատերը: