Ցեմենտ տեղափոխող «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 3 ոչխարի ու շրջվել
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ 55-ամյա Ս. Մ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխարի եւ շրջվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս.Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ջերմուկի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: