ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Ժամանակ». Յուրի Խաչատուրովը կդառնա՞ ՀՀԿ-ի նոր թեւ

Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին ներկայացնելով ԱԽ քարտուղարի նոր պաշտոնում՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Խաչատուրովը փաստորեն այլեւս հանդես է գալու քաղաքական գործչի կարգավիճակում:

Եթե Սերժ Սարգսյանը հարկ է համարում ընդգծել, որ Խաչատուրովը այլեւս քաղաքական գործիչ է, ապա պետք է եզրակացնել, որ նրա այդ կարգավիճակը ինչ որ կերպ տեղավորվում է ապագա քաղաքական ծրագրավորումների սարգսյանական սցենարներում կամ տարբերակներում:

Զբաղեցնելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Յուրի Խաչատուրովը ուներ ըստ էության ոչ միարժեք ընկալում եւ´ հանրության մոտ, եւ´ բանակում: Այն, որ նա բավական լուրջ դիմակայության մեջ էր պաշտպանության նախարար` արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ըստ էության՝ այլեւս անթաքույց էր: Միաժամանակ, Յուրի Խաչատուրովն, ըստ էության կարողանում էր անմասն մնալ ԶՈՒ բնագավառում կատարվող եւ հանրության համար անընդունելի տարբեր իրողությունների համար պատասխանատվությունից, այդ թվում նաեւ բանակում ողբերգական դեպքերի համար: Դա հաջողվո՞ւմ էր նրան, թե՞ Խաչատուրովը հենց սկզբից գտնվում էր պաշտպանական հովանու տակ: Այդ հովանին Սերժ Սարգսյա՞նն էր, թե՞ Ռուսաստանը: Եվ արդյո՞ք այդ հովանու շնորհիվ չէ, որ Յուրի Խաչատուրովը, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ԶՈՒ-ից հեռացվում է, բայց անմիջապես նշանակվում նկատելի պաշտոնում: Եվ ավելին` Սերժ Սարգսյանի մակարդակով հռչակվում է քաղաքական գործիչ, ինչը հավանաբար մեսիջ է առաջին հերթին իշխող համակարգին, որով Սարգսյանն ազդարարում է Խաչատուրով քաղաքական գործչի մուտքը այդ համակարգ:

Սա նշանակում է, որ ԱԽ նոր քարտուղարի ներքո ամենայն հավանականությամբ կձեւավորվի որոշակի քաղաքական թեւ կամ տիրույթ: Շատ հավանական է, որ Յուրի Խաչատուրովը տեղավորվում է այն «նոր ոգու» շրջանակում, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՀՀԿ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանին: Ըստ ամենայնի՝ Յուրի Խաչատուրովն էլ կլինի «նոր ոգի» օպերացիայի մեկ այլ մասնակից կամ ՀՀԿ նոր ոգի մեկ այլ «ներկրող»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում կձեւավորի մրցակցային միջավայր, այսպես ասած՝ «նոր ոգու» մրցակցային «ներկրումներ»: Ընդ որում՝ ակնհայտ է նաեւ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ինքնին թերեւս այդքան էլ հարմար թեկնածու չէ, այդքան էլ մեծ պոտենցիալ չունի ինքնաբավ քաղաքական գործունեության համար, ինչը նշանակում է, որ նա կունենա իր նոր կարգավիճակում ինքնապահպանման համար Սերժ Սարգսյանի աջակցության կարիքը:

Այսինքն՝ ՀՀԿ-ում հավանաբար կձեւավորվի կամ կարող է ձեւավորվել մի նոր տիրույթ` Խաչատուրովի անվան ներքո, որն իրականում բավական կառավարելի կլինի Սերժ Սարգսյանի համար: Ընդ որում՝ Խաչատուրովի քաղաքական գործունեության «արեալն» ըստ ամենայնի կընդգրկի այսպես ասած ուժային բովանդակության տիրույթ՝ փաստացի ՀՀԿ-ի երկրապահական թեւը դնելով արդեն ոչ թե նախկին երկրապահ, ազատամարտիկ կամ դաշտային հրամանատարների, այլ կադրային զինվորականի «հրամանատարության» ներքո: Այդպես, Սարգսյանը ՀՀԿ-ում կարող է փաստորեն ձեւավորել իր համար կառավարելի երկու նոր թեւ` Կարեն Կարապետյանը «տեխնոկրատական-մենեջերական» նոր իմիջով, եւ Յուրի Խաչատուրովի «ուժային» թեւը, որը կլինի երկրապահա-դաշտային թեւի «պրոֆեսիոնալ զինվորական» տրանսֆորմացիան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում
Ամենադիտված