Արոնյանը միավորը կիսեց չինացի շախմատիստի հետ
ՍպորտԱյսօր Մոսկվայում կայացան Միխայիլ Տալի հուշամրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:
Այս անգամ Հայաստանի համար մեկ շախմատիստը սպիտակ խաղաքարերով մրցում էր չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ։ Շախմատիստները խաղաղ ելքով պարտիան ավարտեցին 60-րդ քայլում։
Նշենք, որ Կրամնիկ - Տոմաշևսկի պարտիան դեռ չի ավարտվել։
8 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1.Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 5,5
2.Անիշ Գիրի (Հոլանդիա) - 5
3.Լևոն Արոնյան (Հայաստան) - 4,5
4.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 4
5.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ - 4
6.Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - 4
7.Լի Չաո (Չինաստան) - 4
8.Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 3,5
9.Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) - 2,5
10.Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 1,5
Հավելենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 1 տուր։ Արոնյանը վերջին տուրում մրցելու է Վիշվանաթան Անանդի հետ։