Հովհաննես Դավթյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
ՍպորտԵվրոպական խաղերում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը երրորդ տեղի համար առաջին գոտեմարտում ուժերը չափեց Շվեյցարիայի ներկայացուցչի հետ:
Պայքարն ավարտվեց հայ մարզիկի պարտությամբ:
Հիշեցնենք, որ մարզիկը 1/8 եզրափակչում պարտության էր մատնել սլովակ Տռբովիչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ էլ պարտվել էր Իսպանիայի ներկայացուցչին:
Եվրոպական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը նվաճել էր ըմբիշ Միհրան Հարությունյանը: