Մեկ օրում բացահայտվել է գողության 8 դեպք
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 3 եւ խուլիգանության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: