Նախարար. Ցանկանում ենք տաքսու ագրեգատորների հետ լուծել լիցենզավորման հարցերը
ՀասարակությունՀայաստանի տրանսպորտի նախարարությունը ցանկանում է տաքսու ագրեգատորների հետ լուծել լիցենզավորման հետ կապված հարցերը: Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ հանդիպել է նաեւ «Яндекс.Такси» եւ ggTaxi ծառայությունների ներկայացուցիչների հետ: Նախարարի խոսքով՝ հարկավոր է տարանջատել տաքսու ագրեգատորի (պատվերներ, որոնք նրանք հավաքում եւ բաշխում են տաքսիստների միջեւ) եւ ուղեւորափոխադրումների ծառայությունների հասկացությունը: Ուղեւորափոխադրումները, ըստ Վահան Մարտիրոսյանի, ենթակա են պարտադիր լիցենզավորման: