18-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը հայտնաբերվել է
Ուշադրության կենտրոնումՀոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ եւ հիվանդանոցում հայտնել, որ հեծանիվ վարելիս վայր է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.50-ին, բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ եւ հայտնել, որ ժամը 20-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում ինքն է վրաերթի է ենթարկել երիտասարդին:
Կատարվում է քննություն: