Գյումրիի անօթևանության և ժամանակավոր կացարանների հարցը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր ԱԺ նիստում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը խոսեց Գյումրիի անօթևանության և ժամանակավոր կացարաններից ազատվելու խնդիրներից. «Քանի որ առաջիկայում Կառավարությունն իր ծրագիրն է ներկայացնելո,ւ ուզում եմ մի քանի խնդիրներ տեսնել ծրագրում: Խոսքը վերաբներում է անօթևանների խնդրին: Ամեն մի ժամանակահատվածում այս խնդիրը փորձում են յուրովի լուծել. մի դեպքում մի մասին անօթևան են հաշվում, մյուս մասին՝ ոչ: Ուզում եմ, որ Կառավարությունը հստակ դիրքորոշում ունենա և հստակ իմանանք, թե ի վերջո որքան անօթևան ունենք և ինչ ժամանկահատվածում ենք լուծելու այդ խնդիրը»: