Արտեմ Ասատրյան. Պետծառայողների սոցփաթեթից հանգստանալը չի հանվի նաեւ 2017 թվականին
ՀասարակությունՀայաստանի պետական ծառայողների սոցփաթեթներից տուրիստական ուղեգրերը չեն հանվի նաեւ 2017 թվականին: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին:
Ուղղությունները չեն փոխվել. հանգիստ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հիպոթեքային վարկերի վճարում, բժշկական ծառայություններ, հավելել է նա: Դրամական միջոցները կարելի է նաեւ կանխիկացնել, ինչպես նախկինում. եթե ծառայողն ունի չօգտագործված մնացորդ, նա կարող է այն կանխիկացնել սոցիալական վճարների սահմաններում (աշխատավարձի 5 տոկոս կենսաթոշակային հիմնադրամին), որոնք վճարել է տարվա ընթացքում: Չոօգտագործված մնացորդները կարելի է կանխիկացնել նաեւ թոշակի անցնելիս:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտարարել էր պետական ծառայողների եւ հանգստյան տների մեքենայությունների մասին: Նա չէր բացառել, որ ուղեգրերը սոցփաթեթից կարող են հանել: