Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


«14 ընտրական տեղամասերում հայտնաբերվել են շուրջ 27 ընտրախախտումներ». հայտարարություն

Քաղաքականություն

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն 2016թ հոկտեմբերի 2-ին իրականացրել է դիտորդական առաքելություն Գյումրի և Ազատան համայնքների ՏԻՄ ընտրություններում՝ ընդհանուր թվով 14 ընտրական տեղամասերում։ Ծրագրի շրջանակներում ներգրավված դիտորդների և քաղաքացիական լրագրողների կողմից դիտարկված 14 ընտրական տեղամասերում հայտնաբերվել են շուրջ 27 ընտրախախտումներ։ Ստորև ներկայացվում է խախտումները ըստ իրենց բնույթի՝

  • Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ (անձը բացակայել է քաղաքից, սակայն վերջինիս անունը առկա է եղել ցուցակներում, կամ մահացած անձանց անունները առկա են եղել ցուցակներում),
  • Կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում,
  • Քվեարկության գաղտնիության խախտումներ (հիմնականում գաղտնիությունը խախտվել է թե հանձնաժողովի անդամների անմիջական մասնակցությամբ և թե հանձնաժողովների կողմից ընտրված օգնողների կողմից)
  • Այլ անձի փոխարեն քվեարկության փորձեր (քվեարկողի անվան դիմաց ստորագրության առկայություն),
  • Ընտրողների (հատկապես՝ տարեց մարդկանց) ուղղորդում տեղամասի ներսում և տեղամասից դուրս,
  • Ընտրողին օգնելու կարգի խախտումներ, որոնք հիմնականում ուղղորդվել են հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց կողմից
  • Դիտորդների աշխատանքների խոչընդոտում կամ նրանց դիտարկումների չգրանցում գրանցամատյանում,
  • Քարոզչանյութերի առկայություն և ակնհայտ քարոզչություն կամ հակաքարոզչություն տեղամասում կամ հարակից տարածքում,
  • Քարոզչանյութերի, պոստերների առկայություն տեղամասի հարակից հատվածներում 50 մետր շառավղով,
  • Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասերից 50 մետր շառավղով,
  • Մարդկանց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում (Համատիրությունների աշխատակիցների կողմից ապօրինի ներխուժում մարդկանց բնակարաններ և փորձ ուղղորդելու ընտրելու իրենց կողմից նախընտրած թեկնածուի օգտին)։

Ամփոփելով 2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրի և Ազատան համայնքների ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընդհանուր թվով 14 ընտրական տեղամասերում մեր դիտորդների կողմից արձանագրված խախտումները՝ ՏԻՄ ընտրությունները չեն անցել ազատ և արդար՝ կամքի ազատ ձևավորման և արտահայտման սկզբունքների պահպանմամբ:

«Լոգոս» Իրավապաշտպան ՀԿ-ի կողմից դիտորդական առաքելություններ են իրականացվում ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններում։ 2016թ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները ևս չեն տարբերվում նախորդ ընտրություններից իրենց խախտումների տեսակով և բնույթով։ Իրականացված խախտումները շարունակաբար կրկնվում են ընտրական գորընթացների ժամանակ և փոխարենը նվազեցնելու յուրաքանչյուր ընտրություն ավելի ու ավելի կատարելագործվում են ընտրակեղծարարների կողմից։ Տեղամասերում հնարավորինս հանձնաժողովների անդամները փորձել են մինիմալացրել խախտումները, բայց փոխարենը իրականացվել են տեղամասերից դուրս՝ մարդկանց ուղղորդմամբ, ստիպողաբար, խոստման կամ գումարի դիմաց ընտրություն կատարելու պայմանով և այլն։ Դիտորդների առկայությունը սաստող հանգամանք է հանդիսանում հանձնաժողովների, վստահված անձանց և այլ դիտորդների համար, սակայն ընտրական տեղամասերից դուրս վերահսկողությունն ավելի թույլ է արտահայտված  և դուրս է հանրային վերահսկողության շրջանակներից։ Դիտորդները դիտարկում են ընտրական տեղամասերը 50 մետր շառավղով, սակայն ընտրակեղծարարները աշխատում են հեռու մնալ վերահսկելի 50 մետր շառավղից։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մի գործնական քայլեր չեն իրականացվում կանխելու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական կեղծիքները։

Գյումրի քաղաքի ՏԻՄ-ի պարագայում այս անգամ ևս գործող քաղաքապետի կողմից գործի են դրվել հնարավոր վարչական լծակներ, որոնց արդյունքում ընտրությունները այս անգամ ևս անցել են անազատ, ոչ թափանցիկ և չեն համապատասխանել ժողովրդավարության սկզբունքներին։  Փորձ չի արվում ներդնել ընտրական գործընթացների ընթացքում խախտումների կանխման  գործնական մեխանիզմներ։

Ամփոփելով Գյումրի և Ազատան համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացված դիտորդական առաքելությունն ակնհայտ է, որ ընտրակաշառք բաժանելը, բռնաճնշումները և ահաբեկումներն այն մեխանիզմներն են, որոնք կիրառվում են տեղական իշխանությունների կողմից ապահովելու շարունակական վերարտադրում և նպաստավոր պայմաններ ստեղծելու 2017թ-ին կայանալիք Խորհրդարանական ընտրությունների ընթացքում իշխող կուսակցության, նրան սատարողների և ռեժիմի համար։ Ի հավելումն վերը նշվածի մեկ անգամ ևս փաստենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները չեն օգտագործում իրենց կողմից ունեցած լիազորությունները և չեն դրսևորում անկախություն որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև փորձ չի արվում որդեգրելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ազատ, արդար և թափանցիկ աշխատելոճ։

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասին
Ամենադիտված