Ռուսլան Կորյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)
Սպորտ«ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, մրցաշարի պաշտոնական կայքի վարկածով:
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 15-րդ տուրում տանը 2:1 հաշվով պարտության էր մատնել Աստրախանի «Վոլգարին», իսկ Կորյանը բացել էր հանդիպման հաշիվը տուգանայինից կատարած հարվածով: Դա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում: Կորյանը երկրորդ անգամ է այս մրցաշրջանում ընդգրկվում տուրի խորհրդանշական հավաքականում:
Հիշեցնենք, որ Ռուսլան Կորյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական՝ Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին: