Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերին
ՍպորտWBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հաջորդ գոտեմարտը կկայանա Մոնտե Կարլոյում:
Հայազգի բռնցքամարտիկը ռևանշ մենամարտ կանցկացնի բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ: Մենամարտը նախատեսված է նոյեմբերի 12-ին: Այս գոտեմարտում հաղթողը հնարավորություն կստանա գոտեմարտելու WBO վարկածով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ:
Աբրահամի և Մյուրեյի առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր Աբրահամը: