Հոկտեմբերի 10-ին Պուտինը մեկնելու է Թուրքիա
HeaderՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին մեկնելու է Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարելու իր թուրք գործընկերոջ հետ և ելույթ է ունենալու Համաշխարհային էներգետիկ համագումարի ժամանակ: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վ. Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Համաշխարհային էներգետիկ համագումարը կայանալու է Ստամբուլում հոկտեմբերի 9-13-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ.Պեսկովն ասել էր, որ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Թուրքիա հոկտեմբերին: Կրեմլը համապատախան պաշտոնական հայտարարություն կանի, երբ նախապատրաստական բոլոր միջոցառումները կավարտվեն: