Օբամա. ՄՕԿ–ի եւ ՖԻՖԱ–ի որոշումները կանխորոշված են
Ուշադրության կենտրոնումՕլիմպիական խաղերն ու աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ ՖԻՖԱ–ի որոշումները կանխորոշված են։ Այս մասին New York Magazine–ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
2009-ին Օբաման մեկնել էր Կոպենհագեն՝ ՄՕԿ նստաշրջանին, որպեսզի աջակցի Օլիմպիադա-2016-ը Չիկագոյում անցկացնելու հայտին, սակայն այն ժամանակ հաղթել էր Ռիո դե Ժանեյրոն։
«Բոլորը մտածում էին, որ եթե ես մեկնեմ Կոպենհագեն, ապա մենք լավ շանս կունենանք հյուրընկալել Օլիմպիադան։ Ի վերջո մենք հասկացանք, որ ՄՕԿ որոշումները ՖԻՖԱ–ի նման մի փոքր նախապես սահմանված են»,– մեջբերում է Օբամայի խոսքը AFP–ն։
Ամսագիրը նշում է, որ Չիկագոյի ձախողումը լուրջ հարված էր Օբամայի հեղինակությանը։