«Եղեք խաղաղության մեջ». Վլադիմիր Գասպարյանն այցելեց ցուցարարներին
ՀասարակությունՐոպեներ առաջ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ժամանեց Բաղրամյան պողոտա, փոքրիկ շրջայց կատարեց, այցելեց ցուցարարներին։ Նա ողջունեց վերջիններիս` աղբամանների միջի աղբը դատարկելու որոշումը և մաղթեց, որպեսզի ընդդիմանալուց առաջ մի պահ կանգնեն և հետո գնան առաջ. այդ ժամական խելոք կլինի։
Ոստիկանապետը հստակ չպատասխանեց, թե ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել ոստիկանությունը, միայն հավելեց` «եղեք խաղաղության մեջ»։
Այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել իր իսկ տեղակալի` Լևոն Երանոսյանի կողմից լրագրողների հայհոյելու և տեխնիկան կոտրելու դեպքի հետ, նա պատասխանեց, որ ՀՔԾՀ–ում քրեական գործ է հարուցված և ընթանում է ծառայողական քննություն։
Նա նաև զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «կենդանի պատ»–ի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանի հետ։
Զրույցից հետո պատգամավորը լրագրողներին ասաց, որ ոստիկանապետը հիմնականում խոսել է ալկոհոլի ազդեցության տակ ցույցի մասնակիցների մասին, որոնց քանակը, մանավանդ փողոցի սկզբնամասի հատվածում, երեկվա դրությամբ նկատելիորեն աճել է։
Թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայում` կարող եք դիտել այստեղ





Աղբյուրը ՝ BlogNews.am