Մահվան ելքով վրաերթ Սիսիանում. ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին
ՀասարակությունՍյունիքի մարզում այսօր ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Մուրադյանը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AՏ 511 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Անդրեասյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկածին, սակայն տեսնելով, որ նա մահացել է, ավտոմեքենան թողել է դեպքի վայրում և մեղայականով ներկայացել ոստիկանության Սիսիանի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։