Արթուր Աբրահամը եւ Մարտին Մյուրեյը ռեւանշ մենամարտ կանցկացնեն Մոնտե Կարլոյում
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող է ռեւանշ մենամարտ անցկացնել բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ, հաղորդում է Bild-ը:
Մենամարտը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 12-ին Մոնտե Կարլոյում:
Աբրահամի եւ Մյուրեյի մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա հանդիպել WBO վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ: Ռամիրեսը Լաս Վեգասում այս տարվա մայիսին կայացած մենամարտում այդ տիտղոսը խլել էր հայ բռնցքամարտիկից:
Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է Արթուրի հաղթանակով:
Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին: