Երեւանում վրաերթի հետեւանքով մահացած տղամարդու ինքնությունը չի պարզվել
ՀասարակությունԵրեւանի Արշակունյաց փողոցում սեպտեմբերի 26-ին վրաերթի ենթարկված եւ մահացած տղամարդու ինքնությւոնը չի պարզվել: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, սեւահեր, հագին եղել է շականակագույն վերնաշապիկ, սեւ ջինսե տաբատ, շականակագույն կոշիկներ:
Տղամարդուն ճանաչողները կարող են դիմել ոստիկանություն: