Վրաերթի են ենթարկվել երկու 28-ամյա երիտասարդներ
Ուշադրության կենտրոնում«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հոկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 145/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, «TOYOTA RAV 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 205-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: