Հնդկաստանում կործանվել է ՌՕՈւ Jaguar կործանիչը
Ուշադրության կենտրոնումՀնդկաստանի Ռաջիսթանի նահանգում կործանվել է երկրի ՌՕՈւ Jaguar կործանիչը, երկու օդաչուները բերահաջող կատապուլտվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել Փոքհրան քաղաքի մոտակայքում։ Հաղորդվում է, որ կործանիչը ուսումնական թռիչք է իրականացրել։ Նշանակվել է քննչական հանձնաժողով կատարվածի պատճառների ուսումնասիրման համար։
SEPECAT Jaguar–ը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ծրագրի շրջանակներում մշակված կործանիչ է։