«Բանանցը» նոր գլխավոր մարզիչ ունի
Սպորտ«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը, որը զբաղեցնում էր «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
40-ամյա մասնագետը իր հարուստ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Բանանցի» կազմում՝ երևանյան ակումբի կազմում հանդես գալով 2009-ից 2011 թվականներին:
Արթուր Ոսկանյանը գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն ընթացիկ առաջնությունում հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տալիս՝ Առաջին խմբի յոթ խաղերում տանելով յոթ հաղթանակ:
Նա նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է:
Այս մասին տեղցեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: