Պուտինը կասեցրել է ԱՄՆ-ի հետ զինագործական պլուտոնիումի վերամշակման մասին համաձայնագրի գործողությունը
HeaderՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կասեցնել զինագործական պլուտոնիումի ավելցուկի վերամշակման մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործողությունը: Այդ մասին հետևում է երկուշաբթի Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրից, գրում է lenta.ru-ն:
Փաստաթղթի համաձայն՝ այդ որոշման պատճառը Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի «ոչ բարեկամական գործողությունների հետևանքով ռազմավարական կայունության վտանգի առաջացումն է» և ընդունված պարտավորությունների կատարումն ապահովելու Միացյալ Նահանգների անկարողությունը:
Այս տարվա ապրիլին Պուտինը, ելույթ ունենալով Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիաֆորումում, մեղադրել էր ԱՄՆ-ին զինագործական պլուտոնիումի ոչնչացման կազմակերպման վերաբերյալ իր պարտավորությունները չկատարելու համար: