Մալագայում սրճարանում գազի արտահոսքի հետեւանքով պայթյունի արդյունքում 90 տուժած կա
HeaderԻսպանական Մալագա քաղաքում սրճարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյունի արդյունքում 90 մարդ է տուժել: Այս մասին գրում էՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Փրկարարական ծառայության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 50 տուժածի հիվանդանոց են տեղափոխել, մյուսներն ինքնուրույն են դիմել բուժօգնության: 5 տուժածի վիճակը ծանր է:
Պայթյունի մասին հաղորդումը ստացվել է շաբաթ, ժամը 19:00-ի սահմաններում: Այդ պահին սրճարանն ու հարակից տարածքները բազմամարդ են եղել, քանի որ քաղաքում տեղական տոն են նշել: Մալագայի իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին: