Խոշոր հրդեհ Տիչինայի փողոցում
ՀասարակությունՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 04.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և
արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին:
Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան դիմաց այրվում է մոտ 1100 հակ կուտակած անասնակեր (սեփականատեր Ջ.Թ.):
Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր կենդանիներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: