Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը


Կարեն Կարապետյանին ճանաչել եմ որպես հաջողակ կառավարիչ և լավ մարդ. Շաբաթը Արմեն Ամիրյանի հետ (լուսանկարներ)

Քաղաքականություն

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս այլ թեմաներից ևս: Մեր հյուրն այս անգամ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է: Մեզ հաջողվել է մեկ օր անցկացնել նախարարի հետ, շրջել նրա հետ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և տարբեր գրախանութներում:

Դուք առաջինն էիք, ով որպես նախարար՝ նշանակման ուրախությամբ այդքան բաց ու անկեղծ կիսվեց հանրության հետ, ինչն այնքան էլ միանշանակ չընկալվեց: Սպասո՞ւմ էիք հանրության կողմից նման արձագանքի:
 
Ես չեմ կարող անմբողջական ասել՝ հանրության կողմից, որովհետև հանրությունը բազմաշերտ է և այդ շերտերի մեջ քանակական որակումներ տալը, կարծում եմ, շատ սխալ է: Կարծում եմ, իմ ամենամեծ գնահատականը այն էր, երբ բողոքող հասարակությունը, որը եկել էր իր բողոքները հայտնելու կառավարությանը, ինձ ծափահարություններով ճանապարհեց՝ կառավարության շենքից դուրս գալիս: Սա ամենամեծ գնահատականն է: Իսկ ինչ վերաբերում է այն պրիմիտիվ քննադատություններին, որոնք հնչեցին համացանցում, ես դրանք համարում եմ մի քիչ ցինիզմի աստիճանի քննադատություններ: Եվ հենց մեր նախարարությունը կոչված է ստեղծելու այն մշակույթը, որը կամաց-կամաց մեր հասարակությանը կկրթի ու նաև մեր հասարակության միջից դուրս կվանի հենց այդ ցինիզմը, որը խանգարում է մեզ զարգանալ: Ես կարծում եմ, որ դրանք ժամանակավոր երևույթներ են: 
 
 
Ձեր նշանակումն ամենից շատն ուրախացրեց հանրությանը, պատճառը նաև նախկին նախարարի գործոնն էր: Ինչպե՞ս եք գնահատում Հասմիկ Պողոսյանի գործունեութունը, ի՞նչ վիճակում է նա մշակույթը հանձնել Ձեզ: Որո՞նք են Ձեր առաջնային ծրագրերը:
 
Հասմիկ Պողոսյանի գործունեությունը շատ դրական եմ գնահատում, որովհետև 10 տարի շարունակ նա իսկապես ստեղծել է ֆունդամենտալ բազա, որի հիման վրա մենք այսօր սկսելու ենք աշխատել: Մենք պարզապես զարգացման վեկտորներն ենք փորձում փոխել: Ես կարծում եմ, հանրության սպասելիքները այդքան բուռն և աշխույժ էին այն պատճառով, որ ես հենց առաջին օրվանից արձագանքեցի, որ շատ բաց ենք աշխատելու և ակնկալեցի հանրության աջակցությունը: Կարծում եմ, դա էր պատճառը և ինչ-որ տեղ նաև այն հանրահռչակությունը, որ ես ունեի իմ նախկին գործունեության ընթացքում: Առաջնային քայլը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի կարգավորումն է՝ սկսած գրողից մինչև ընթերցող և այս ընթացքում հրատարակիչ, միջնորդող, վաճառող, որը, կարծում եմ, շատ կարևոր ցիկլ է, որ պետք է ամբողջացնել և դարձնել շահութաբեր բոլորի համար: Գրողի հրատարակչի, վաճառողի համար շահութաբեր, ընթերցողի համար շահութաբեր այն իմաստով, որ բովանդակություն է ստանում և պետության, մեզ համար շահութաբեր, որ մենք կարողանում ենք հասարակություն կրթել, մենք կարողանում ենք այսօրվա երեխային դաստիարակել որպես վաղվա մեր երկրի արժանապատիվ քաղաքացի: Ես կարծում եմ, որ այն մոդելը, որ ես մտածել եմ, մենք կկարողանանք իրականացնել մոտ ապագայում՝ ստեղծել գրախանութների այնպիսի ցանց, որը կարողանա ապահովել ընտանեկան հանգստի միջավայր՝ գիրքը պահելով դոմինանտ:
 
 
Ի՞նչ եք կարծում, ինչը պիտի «ստիպի» մարդկանց գրախանութներ բացել և արդյոք գրախանութներ ստեղելու ծրագիրը այսօր ուտոպիստական չէ՞:
 
Ճիշտ բիզնես մոդելը: Եթե մենք կարողանանք ստեղծել ճիշտ բիզնես մոդել, որի հիման վրա գիրքը բիզնեսում լինի դոմինանտ, բայց նաև ունենանք այլ գործառույթներ, որոնք կարող են այդ վնասով աշխատող բիզնեսը դարձնել շահութաբեր, նաև պետական արտոնությունները, որ հնարավոր է սահմանվեն նման գործունեության համար, ինչու չէ նաև այս գործում ներդնողների երազկոտությունը, այսպես ասած: Եթե մարդը երազներ չունի, ինքը պարզապես չի կարողանում ներդրում կամ որևէ բիզնես անել: Ես կարծում եմ, որ մարդկային երազները պետք է շարժել՝ ապագայի հանդեպ վստահությունը ստեղծելով: Եվ դա հնարավոր կդառնա, հավատացեք: Նման օրինակ եղավ ԱՄՆ-ում, երբ ԱՄՆ-ի հասարակությունը շատ հեռու էր կանգնել գրքից արդեն վաղուց՝ համացանցի, համակարգիչների պատճառով: Գրախանութները հերթով փակվում էին և ստեղծվեցին գրախանութների բիզնես մոդելներ: Դա շատ հետաքրքիր մոդել է՝ ընտանեկան հանգիստ, ժամանցի մոդել, որը 100%-ով կարելի է տեղայնացնել Հայաստանում: Հավատացեք՝ մեզ մոտ շատ ավելի շուտ կփրկվի գիրքը: Այսօր ես այդ հիշյալ գրախանութներում տեսնում եմ ընտանիքներ, երեխաներ՝ գրքերի պահարանների անցուղիների արանքներում նստած, պառկած գիրք են կարդում՝ ոչ թե ինտերնետով, այլ կարդում են գիրք: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ ավելի արթուն է, դեռ այնքան էլ չի հեռացել գրքից և փոքրիկ ազդակի միջոցով շատ արագ կվերականգնվի գիրք ընթերցելը:
 
 
Ինչպե՞ս եք վերաբերվում Հանրային հեռուստաընկերության մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» հաղորդման գաղափարին: Որպես նախարար՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու հանրության շրջանում այդքան մեծ վրդովմունք առաջացրած հարցը լուծելու համար:
 
Հանրային հեռուստառադիոընկերությունը մշակույթի նախարարության հետ որևէ առնչություն չունի: Մշակույթի նախարարությունը կապ չունի հեռուստատեսության հետ, հեռուստատեսությունը ինքնուրույն է որոշում իր ծրագրային քաղաքականությունը և ինքնուրույն էլ իրականացնում է: Անշուշտ, որպես մշակույթի նախարար, ես իմ ասելիքն ունեմ, իմ խոսքն ունեմ, բայց, ցավոք սրտի, չեմ հասցրել դիտել այդ հաղորդումը: Անշուշտ, ծանոթ եմ այն արձագանքներին, որոնք հասարակության մեջ հնչում են և վստահ եմ այդ մարդկանց կարծիքին, որովհետև շատ հեղինակավոր մարդիկ են իրենց կարծիքն արտահայտում և, իհարկե, միանում եմ և դատապարտում եմ: Չի կարելի հանրության հետ այդպես վարվել: Դրան հակակշիռ մենք այլ քայլեր ունենք: Հանրային հեռուստատեսությունը ստանում է գումարներ պետությունից, բայց մասնավոր հեռուստաընկերությունների հետ մշակույթի նախարարությունը ծրագրում է աշխատել: Ես մասնավորապես մտածում եմ, որ պետք է պատվերներ ձևակերպվել մասնավոր հեռուստաընկերությունների հետ ստեղծելու համար ազգային, ազգագրական երգ-երաժշտության փառատոններ, մրցույթներ, համերգներ: Ես կարծում եմ, որ ազգային երգ-երաժշտությունը պետք է արթնացնի մեր գենետիկ կոդը և այդ գենետիկ կոդն է, որ շտկելու է մեր այս բարոյահոգեբանական վիճակը, որը այսօր տիրում է մեր հասարակության մեջ: Դրա համար խիստ անհրաժեշտ է ագզային երգ-երաժշտության տարածումը:
 
 
Արդեն հասցրե՞լ եք զրուցել վարչապետի հետ ոլորտի խնդիրների մասին: Շատերի համար արդեն նկատելի է նրա պահանջկոտությունը, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համագործակցությունը:
 
Հասցրել եմ զրուցել մինչև նշանակումը՝ ընդհանուր խնդիրների շուրջ, բայց նշանակումից հետո ինձ որոշակի ժամանակ է պետք խնդիրները ձևակերպելու համար, որովհետև մի բան է դրանք պատկերացնել դրսից, մեկ այլ բան՝ ծանոթանալ ներսում: Ըստ դրա փոխվում են պատկերացումները և ամենակարևորը՝ լուծումների ձևերն են փոխվում, դրա համար ինձ մի փոքր ժամանակ է պետք, դեռ չեմ հասցրել ձևավորել խնդիրները, որպեսզի խոսեմ պարոն վարչապետի հետ: Եթե պահանջկոտություն չլինի, ոչ մի բան առաջ չի գնա: Ես չափազանց մեծ եմ գնահատում վարչապետի այն հատկությունը, որ պահանջկոտ է, հետևողական, ուշադիր: Հակառակ դեպքում՝ մեր երկրում ոչինչ չի ստացվի, ոչինչ առաջ չի գնա: Ես միայն ուրախ կլինեմ, որ հետագայում նաև մշակույթի ոլորտում մեր առաջ քաշած խնդիրների շուրջ լինի պահանջկոտություն և վստահ եմ՝ այդպես էլ լինելու է: Ես ինքս էլ այդպիսի մարդ եմ:
 
 
Ինչպե՞ս եք սովորաբար կազմակերպում հանգստյան օրերը: Կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:
 
Ընդամենը 3-4 օր առաջ, երբ ես դեռ մշակույթի նախարար չէի, ես ամեն օր երկու կամ գոնե մեկ անգամ անպայման լինում էի մարզասրահում, հաճախում էի պարապմունքների և շատ լավ էի զգում ինձ ֆիզիկապես: Նշանակումից հետո հնարավորությունը չկա դրա: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց ես ուզում եմ հասնել նրան, որ այս լարվածությունը գոնե տա այն պտուղները, որոնց մասին մենք երկար երազել ենք, այս լարվածությունը բերի այն մտահոգությունների լուծմանը, որը անընդհատ մեզ մտատանջում է: Մենք պիտի ստեղծենք լավ տրամադրություն, մենք պիտի ստեղծենք ապագայի հանդեպ լավատեսություն: Ստեղծենք այն լավատեսությունը, որը երիտասարդներին ուրախ կպահի մեր քաղաքում, մեր հանրապետությունում:
 
 
Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:
 
Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևել է հրաշալի ընտանիք: Սա անկեղծության ժանրից է, որը իմ առաջին իսկ հարցազրույցի ժամանակ որոշ «բլոգերների» կողմից փորձվեց հումորի վերածվել, բայց ես շարունակում եմ պնդել, որ առաջնայինը մարդու կյանքում ընտանիքն է, որը պետության մոդելն է փոքր: Շնորհակալ եմ Աստծուն իմ զավակների, ծնողների համար, և այն դաստիարակության ու կրթության համար, որ ես ստացել եմ իմ հայրենիքում՝ թեկուզ խորհրդային երկրում:
 
 
Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ Դուք ստացել ու փոխանցել եք երբևէ:
 
Ամենակարևոր խորհուրդը, որը նաև կյանքում ինձ օգնեց շատ, մասնագիտական էր, որ ինձ տվեց մեր հեռուստահաղորդավարական բաժնի ղեկավար Նառա Շլեպչյանը. լինել անկեղծ, շիտակ և ազնիվ հեռուստադիտողի հետ, որովհետև հեռուստաէկրանը ռենտգենային սարք է, այն պատկերում է ոչ միայն քո արտաքինը, այլ նաև ամբողջ ներաշխարհը: Դա նաև փոխանցել եմ իմ զավակներին:
 
 
Ինչո՞վ են այժմ զբաղում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն:
 
Տղաս՝ Հայկը, ավարտեց Թատրոնի և կինոյի ինսիտուտը՝ արտ մենեջեր մասնագիտությամբ և տեղափոխվեց ԱՄՆ: Որոշ ժամանակ աշխատեց այստեղ, բայց հետո որոշեց ուսումնառությունը շարունակել և այս պահին ԱՄՆ-ում աշխատում է «Նյու Յորք լայֆ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ որպես ապահովագրական գործակալ, բավականին հաջողակ է: Աղջիկս՝ Սեդան, ավարտեց Մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, բայց հիմա որոշել է մասնագտիությունը փոխել և ԱՄՆ-ում ուսանում է բժշկություն: Փոքր աղջիկս՝ Արինան, 13 տարեկան է, սովորում է N 114 դպրոցի 8-րդ դաարանում:
 
 
Ձեր՝ նախարար նշանակվելու մասին լուրերը վաղուց էին շրջանառվում: Արդյոք դա նպատակ եղե՞լ է Ձեզ համար, ի՞նչ հարաբերություններ եք ունեցել Կարեն Կարապետյանի հետ և արդյոք դրանք որևէ կերպ որոշման վրա ազդել են:
 
Երբևէ չեմ մտածել դրա մասին, որովհետև իմ աշխարհը եղել է հեռուստատեսությունը և ռադիոն: Անցյալ տարվանից դեռ սկսեցին պտտվել այդ շշուկները, կամ չասենք շշուկներ՝ բարձրաձայն աղմուկները: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր, իհարկե: Կարեն Կարապետյանին ընդամենը ճանաչել եմ և կարծում եմ, նա էլ ընդամենը ճանաչել է ինձ, մենք մտերիմ հարաբերություններ չենք ունեցել, պարզապես յուրաքանչյուրս աշխատել ենք մեզ վստահված ոլորտներում: Ես ճանաչել եմ նրան՝ որպես շատ հաջողակ կառավարիչ և շատ լավ մարդ: Եվ տարբեր առիթներով, երբ շփվել ենք մարդկային, բարեկամական, ընկերական շփումներով, ընդամենը գնահատել եմ որպես լավ մարդ, բայց մտերիմ ընկերներ կամ մտերիմներ երբեք չենք եղել: Եվ չեմ կարծում, որ մտերմության ինչ-որ աստիճանն է եղել իմ նշանակման պատճառը: Ուրախ եմ, որ նա տեսել է իմ մեջ և գնահատել է այն կարողությունը, որ ես կարող եմ ծառայել այս գործին, ծառայել մեր պետությանը, մեր մշակույթին:
 
 
Երևանում ո՞ր վայրն եք սիրում ամենից շատ, որտե՞ղ եք ավելի հաճախ լինում:
 
Իմ ամենասիրելի վայրը մարզասրահն էր, բայց ինձ այլևս չի կարելի տեսնել այնստեղ (ծիծաղում է):
 
 
3 առանձին, մշտական հարցեր
 
Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:
 
Շատ բան կա փոխելու, բայց առաջինը, որ պիտի փոխվի մեր մտայնության մեջ, դա հավատն է ապագայի հանդեպ: Հասարակությունը այլևս պիտի վստահի պաշտոնային՝ այն մարդուն, ով կառավարում է տվյալ ոլորտը: Եվ ես առաջին հերթին ուզում եմ հենց այդ վստահությունը արթնացնել մարդկանց մոտ:
 
 
Կյանքի ամենամեծ ձախողումը:
 
Եթե ասեմ կյանքում ձախողում չեմ ունեցել, թերևս, կզարմանաք, առավելևս մեծ ձախողում: Ես միշտ երազով եմ մոտեցել ցանկացած հարցի, միշտ պատկերացրել եմ, թե ինչպես իմ երազները պիտի իրականություն դառնան: Փորձել եմ մաքսիմալ իրականություն դարձնել և մշտապես ես հաջողել եմ:
 
 
Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:
 
Ժողովրդի սիրով և վստահությամբ: Դրանից ավելի գերբանական ուժ չկա աշխարհում:
Ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին
Ամենադիտված