«Տիտանիկ»-ի խորտակումից փրկված միակ ճապոնացին հայրենիքում վախկոտ է հռչակվել
LifeՄասաբումի Հոսոնոն եղել է միակ ճապոնացին, ով գտնվել է լեգենդար «Տիտանիկ» նավում: Այդ ժամանակ նա աշխատել է Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունում և Ռուսաստանում ու Լոնդոնում իր առաքելության ժամանակ ճանապարհորդել է այդ նավով:
Հայտնի նավաբեկության ժամանակ նրան արթնացրել են քնից, երբ «Տիտանիկը» բախվել էր այսբերգին: Հոսոնոն դուրս է եկել տախտակամած և սարսափով պարզել, որ փրկարարական նավակներ գրեթե չեն մնացել: Բայց նրան հաջողվել է մնացած վերջին նավակում երկու ազատ տեղերից մեկը զբաղեցնել և փրկվել՝ հասնելով Սան-Ֆրանցիսկո, որտեղ նրան արդյունքում անվանել են «հաջողակ ճապոնացի տղա»:
.jpg)
Սակայն հայրենիքում նրան այդպես չէին համարում: Երբ Հոսոնոն վերադարձավ Ճապոնիա, հռչակվեց վախկոտ և կորցրեց իր աշխատանքը: Նա անգամ հայտնվել է դպրոցական դասագրքերում՝ որպես անազնիվ և անբարոյական մարդու տիպար, քանի որ Ճապոնիայում համարում են, որ այդպես փրկվելով նա դավաճանել է սամուրայի ոգուն և խուսափել ինքնազոհաբերումից:
Ճապոնացիները կարծում են, որ նա պետք է խորտակվեր նավի հետ մասին: Հոսոնոն իր հետագա ողջ կյանքը ապրել է ամոթով, և նրա վատ հեղինակությունը հետապնդել է նրա ընտանիքին երկար տարիներ շարունակ:
.jpg)