Մխիթարյանը լիովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ. Մոուրինյո
ՍպորտԱնգլիայի առաջնության 7-րդ տուրի «Սթոք Սիթի»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը լիովին վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:
«Մխիթարյանը լիովին վերականգնվել է վնասվածքից: Նա մարզվում է թիմի հետ և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:
Լյուկ Շոուն թեթև խնդիրներ ունի, բայց կապաքինվի մինչև խաղը: Միայն Ֆիլ Ջոնսը բաց կթողնի մի քանի շաբաթ»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սթոք Սիթի» խաղը կկայանա այսօր` հոկտեմբերի 2-ին: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 15:00-ին: