Բրիտանացի նկարչուհին հին գրքերը վերածում է հեքիաթային քանդակների (ֆոտոշարք)
LifeԱնգլիացի նկարչուհի Սյու Բլեքուելը հեքիաթային տեսարաններ պատկերող քանդակներ է ստեղծում հին գրքերից:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, անգլուհին գրքի էջերը վերածում է եռաչափ պատկերների և ամբողջական բնապատկերներ է ստանում` լի խորհրդավորությամբ և կախարդական թեմաներով: Սյուն իր արվեստի գործերը պատկերելու համար գրքեր է ձեռք բերում վերավաճառող գրախանութներից: Եվ միշտ կարդում է դրանք նախքան քանդակների վերածելը:
Իր ստեղծագործությունների վերջին շարքը ստեղծելիս նկարչուհին ոգեշնչվել է ժողովրդական պատմություններից: Դրանք պատկերում են փայտյա խրճիթներ, ծառ-տնակներ, փարոսներ և այլ կառույցներ:






