Instigate-ը մտադիր է ռոբոտեխնիկայի նոր խմբակներ բացել հեռավոր գյուղերի ու Ղարաբաղի դպրոցներում
Հասարակություն2016-2017 թթ․ Instigate Design ընկերությունը ուզում է ռոբոտեխնիկայի նոր խմբակներ բացել Հայաստանի հեռավոր մարզերի ու Ղարաբաղի դպրոցներում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը ;
Հայկական ՏՏ ընկերությունների աջակցությամբ ծրագրավորման ու ինժեներիայի խմբակներ են արդեն բացվել Հայաստանի ու Արցախի 135 դպրոցներում։ Դրանց մեծ մասում տեղադրված են ոչ միայն հայկական օպերացիոն համակարգեր, այլեւ եռաչափ հաստիքներ ու ռոբոտաշինության կոմպլեկտներ։
«Սկզբում երեխաները կսովորեն ծրագրավորում մեր «Աղվես» օպերացիոն համակարգով, հայկական ինտերֆեյսով, իսկ հետո պրակտիկայում կկիրառեն այդ հմտությունները։ Ucom ընկերության աջակցությամբ մենք ստանձնել ենք ղեկավարություն Տավուշի ուՍյունիքի մարզերի դպրոցներում, որոնք հեռու են Երեւանից։ Տեխնիկա ենք հասցրել նաեւ Արցախի դպրոցներին, ուզում ենք շարունակել»,- հայտնել է Պողոսյանը։