Ռուս զինվորականները 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպ
Ուշադրության կենտրոնումՇուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն են ռուս զինվորականները հասցրել Հալեպ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկովը: «Հումանիտար օգնությունը հասցվել է խաղաղ բնակիչներին, փախստականներին, մահացած զինվորականների ընտանիքներին»,-ասաց նա: 300 ընտանիքներ ստացել են սննդային փաթեթներ, որում պարունակում էին մսային եւ ձկնային պահածոներ, բրինձ, ալյուր, շաքարավազ, տնտեսական ապրանքներ:
Հալեպին մարդասիրական օգնություն տրամադրումը Ռուսաստանի կողմից շարունակվելու է: