Վթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ
ՀասարակությունՀոկտեմբերի 1-ին, ժամը 17,22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Գեղակերտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: