Թուրքական ռազմական ինքնաթիռները Սղերթի նահանգում հարվածել են PKK-ի դիրքերին
HeaderԹուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրուհ շրջանում հարվածել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին։
F4 տիպի երկու ռազմական ինքնաթիռները հարվածել են PKK-ին պատկանող թաքստոցներին, ապաստարաններին, կրակային դիրքերին։ Հարվածները հասցվել են ժամը 18.18-18.34-ը, ինչից հետո ինքնաթիռները վերադարձել են իրենց բազաներ։