Հնդկաստանի մայրաքաղաքում եւ մի քանի նահանգներում տագնապ է հայտարարվել
Ուշադրության կենտրոնումՀնդկաստանի ՆԳՆ-ը մայրաքաղաքում եւ մի քանի նահանգներում տագնապ է հայտարարել՝ զգուշանալով ծայրահեղականների կողմից հարձակումներից, որոնք կարող են փորձել վրեժ լուծել Քաշմիր նահանգի՝ Պակիստանին ենթակա հատվածում Հնդկաստանի բանակի իրականացրած գործողությունների համար, գրում է Times of India-ն:
Օրերս Պակիստանի բանակը հայտնել էր, որ Հնդկաստանը գնդակոծել է Քաշմիրի սահմանը: Իսլամաբադը հայտնել էր, որ հնդիկ զինվորականերևը խախտել են հրադադարը, ինչի հետեւանքով զոհվել է 2 պակիստանցի զինծառայող: Ավելի ուշ Հնդկաստանի բանակը հայտնել էր, որ կետային հարվածներ է հասցրել վերահսկողության գծի երկայնքով: Պակիստանը նշում է, որ դա սովորական գնդակոծություն է եղել, եւ Հնդկաստանի գործողությունները ագրեսիա է որակել:
Տագնապ է հայտարարվել Նյու Դելիի եւ Պակիստանին սահմանակից նահանգներում՝ Ռաջասթանում, Փենջաբում, Ջամու եւ Քաշմիրում, Հուջարաթում եւ կենտրոնական Մահարաշթրայում: