Ցուցարարին բերման են ենթարկել
Ուշադրության կենտրոնում168.am-ը գրում է.
Այսօր Բաղրամյան պողոտայից Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել ակտիվիստ Տիգրան Մադոյանին՝ պատճառաբանությամբ, որ նա է աղբամանները տեղափոխել Բաղրամյան պողոտա:
Այս պահին Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող ցուցարարները պահանջում են ոչ միայն չեղարկել ՀԷՑ որոշումը, այլև ազատ արձակել իրենց ընկերոջը: