Դիմահարդարման 10 տարբերակ, որոնք խելքահան են անում տղամարդկանց
LifeAdMe-ն ներկայացնում է դիմահարդարման 10 «հաղթաթուղթ», որոնք խելքահան են անում տղամարդկանց:
Նուրբ սլաքներ

Շատ տղամարդիկ նշում են, որ իրենց դուր են գալիս աչքերի նուրբ սլաքները:
Մաշկի փափուկ փայլ

Տղամարդիկ անտարբեր չեն մնում խնամված մաշկի նկատմամբ, ուստի դա դիմահարդարման շատ կարևոր պայման է: Կարելի է օգտագործել նուրբ փայլ հաղորդող միջոցներ:
Նուրբ կարմրություն

Նուրբ աղջկական կարմրությունը ևս մաշկին առողջ տեսք կտա, բայց պետք չէ չափն անցնել: Ժպտացեք, մի քիչ կարմրաներկ քսեք այտերի առաջացած խնձորիկների վրա:
Կարմիր շրթներկ

Հոգեբանները պնդում են, որ կարմիր գույնը ենթագիտակցորեն ասոցացվում է կնոջ երիտասարդության և սեքսուալ գրավչության հետ:
Թեթև փայլող ստվերաներկեր

Գեղեցկությունը և հայացքի խորությունն ընդգծելու համար կարելի է օգտագործել ավազագույն, դարչնագույն, դեղձի գույնի, մոխրագույն երանգներ:
Խնամված հոնքեր

Բնականություն՝ տղամարդիկ ամենից շատ սա են գնահատում կնոջ կերպարում, դա նաև հոնքերին է վերաբերում:
Թեթև բնական տոն

Ընտրեք թեթև տոնային՝ BB և CC քսուքներ, որոնք հարթեցնում են տոնը և առողջ տեսք հաղորդում մաշկին:
smokey eyes

Հմուտ ձեռքերում այդ տեխնիկան կարող է հրաշալիորեն ընդգծել հայացքը և այն դարձնել շատ սեքսուալ:
Կոնֆետի երանգի շրթներկ

Տղամարդիկ տանել չեն կարողանում կպչուն նյութերը, և դա հատկապես վերաբերում է շուրթերի փայլին:
Առավելություններն ընդգծող բնական դիմահարդարում

Ցանկացած տղամարդու դուր կգա գեղեցկությունն ընդգծող բնական դիմահարդարումը: