Լուսին Վարդանյանը՝ 30-ամյակը չնշելու պատճառի եւ դստեր նվերի մասին (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Լուսին Վարդանյանի ծննդյան օրն էր։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նախապես պլանավորել էր 30-ամյակը նշել, սակայն իր եւ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի աշխատանքային զբաղվածության պատճառով չի ստացվել.«Երբ մի ազատ օր երկուսս էլ աշխատանքի չենք լինի, միասին կնշենք։ Օրեր առաջ էլ մեր աղջկա տարեդարձն էր, էլի չստացվեց տոնել, փոխարենը մեկ այլ օր նրա համար տոն կազմակերպեցինք։ Իհարկե, կցանկանայի ծննդյանս օրը լինել մի տաք երկրում՝ ծովի ափին, բայց հանգամանքների բերումով նույնիսկ չկարողացա տանը նշել։ Բոլորովին չեմ տխրել, կյանքն առջեւում է, եւ դեռ կհասցնենք»,-BRAVO.am-ին ասել է Լուսինը։
Հոբելյարին ուրախացրել է 3-ամյա դստեր նվերը.«Մայրս Խնկո-Ապոր անվան գրադարանում է աշխատում, որտեղ Ռուզիկիս հաճախ եմ տանում։ Տարեդարձիցս մեկ օր առաջ էլ այնտեղ էինք, մայրիկիս հետ որոշել էին ինձ անակնկալ անել։ Բացելով նրա նվիրած գիպսե զարդատուփը, որն իր ձեռքով է ներկել, ու տեսնելով 30 թիվը՝ շատ ուրախացա. միշտ կպահեմ»։
Շարունակությունը ` այստեղ :
