Ցուցարարներ դիմացեք գալիս եմ. Հրանտ Բագրատյան
HeaderՀրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի ցուցարարներ, դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար: Այսօր Ռոբերտ Նազարյանը եւ ՀԷՑ-ի մամուլի խոսնակը հայտարարել են, որ նվազագույն չափով են բարձրացրել հոսանքի սակագինը։ Դա սուտ է, դատեք ինքներդ։
Ինչո՞ւ պետք է Հայաստանում 2,5 անգամ ավելի թանկ լինի, քան Ռուսաստանում, 4 անգամ ավելի թանկ քան Ուկրաինայում, ավելի թանկ քան Վրաստանում։ Դա տոտալ գողության արդյունք է։
Դիմացեք, երկու օրից Երեւանում կլինեմ: