Ժողովրդական բաղադրատոմսեր՝ թութքից մեկընդմիշտ ազատվելու համար
LifeԹութքը շատ տհաճ հիվանդություն է, որն անտեսելու դեպքում կարող է խորանալ և լուրջ հետևանքներ առաջացնել: Դրանից ազատվելու համար ժողովրդական բժշկության մեջ կան տարբեր բաղադրատոմսեր: Ձեզ ենք ներկայացնում դրանցից երկուսը:
1. 400 գրամ խոզի ներքին ճարպը հալել և լցնել տարրայի մեջ, սառելուց հետո ավելացնել 40-ական մլ քափուրի (կամֆարա) յուղ ու յոդ և լավ խառնել: Այս խառնուրդն օգտագործել մոմիկի տեսքով, սակայն միայն աղիները դատարկելուց հետո: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս, սակայն վիճակը կարող է բարելավվել նույնիսկ 10 օր հետո:
2. Հարկավոր է սոխի հյութը խառնել ջրին՝ 1:1 հարաբերակցությամբ, և ստացված լուծույթն օրական մի քանի անգամ քսել հեմոռոիդալ հանգույցներին: