Չինաստանում սողանքի հետեւանքով անհետ կորել է 32 մարդ
HeaderՉինաստանում Չժեցզյան նահանգում սողանքի հետեւանքով անհետ կորել է առնվազն 32 մարդ, հաղորդում է «Սինհունա»:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սույչան ավանի Սուցուն գյուղում: «Մեգի» թայֆունի ու հորդառատ անձրեւներից հետո տեղի 26 բնակիչներ համարվում են անհետ կորած: Այդ գյուղի տներն ավերվել են:
Եվս 6 մարդ անհետ կորել է Բաոֆեն գյուղում: