Սարկոզի. Եկել է ժամանակը, որ որեւէ մեկը Թուրքիային ասի՝ նրա տեղը Ասիայում է
HeaderՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անհրաժեշտ է համարում վերջ դնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններին, եթե ինքը նորից Ֆրանսիայի նախագահ ընտրվի, հայտնել է Hurriyet–ը
«Եկել է ժամանակը, որ որեւէ մեկը Թուրքիային ասի, որ նրա տեղը Ասիայում է»- մեջբերում է թերթը Սարկոզիի հայտարարությունը: Ընդ որում նա շեշտել է, որ բոլոր ջանքերը կգործադրի ԵՄ կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը փոխելու համար:
Սարկոզիի խոսքով իր ընտրվելու դեպքում ինքը Մեծ Բրիտանիա կմեկնի ու կներկայացնի ԵՄ-ին անդամակցության նոր պայմանագրի նախագիծ, որպեսզի Լոնդոնին համոզի վերանայել հանրաքվեի արդյունքը: «Դուք ուզում եք մնա՞լ: Եթե այո, լավ է, քանի որ ես չեմ կարող ընդունել այն, որ Եվրոպան կորցնում է երկրորդ հզորագույն տնտեսությունն այն դեպքում, երբ մենք բանակցում ենք Թուրքիայի հետ ԵՄ-ին նրա անդամակցության վերաբերյալ: Իսկ եթե պատասխանը «ոչ» է , այդ դեպքում դա իրոք «ոչ» է» - նշել է Սարկոզին: