Անբացատրելի հիվանդության պատճառով աղջկա աչքերից և ականջներից արյուն է հոսում.լուսանկարներ
Life|
Մարնի Հարվին տառապում է եզակի, բժշկության մեջ չլսված հիվանդությամբ: Օրվա մեջ մի քանի անգամ նրա աչքերից, ականջներից, քթից արյուն է հոսում՝ նրան անտանելի ցավեր պատճառելով: Ամեն ինչ սկսվել է 2013-ին, երբ Սթոք-օն-Թրենթում ապրող Մարնին արթնանալով հայտնաբերել է իր բարձի վրա արյան շիթեր: Մայրը նրան անմիջապես հիվանդանոց է տարել, որտեղ ոչինչ չեն կարողացել անել, բացի շաքարից ու կաթնային սպիտակուցներից զուրկ դիետա նշանակելուց: Սակայն հաջորդ տարիներին աղջկա վիճակը գնալով վատթարացել է, ի հայտ է եկել ուժգին գլխացավ, ինչի պատճառով թողել է սովորելը: Անցյալ տարվանից արնահոսել սկսել են նաև աչքերը: Միգրենի նոպաների ժամանակ Մարնին անշարժ պառկում է մութ սենյակում շաբաթներ շարունակ: Օրական 5 անգամ արյուն է հոսում աղջկա աչքերից, ականջներից, քթից, անգամ՝ եղունգների տակից:Արյունն սկսել է հոսել անգամ լեզվի տակից ու գլխամաշկից՝ աղջկան պատճառելով ուժգին ցավեր: «Դա մուգ, խիտ արյուն է, որը չի հոսում, այլ կարծես դուրս է հորդում»,- այսպես է իր վիճակը նկարագրել Մարնին: Բժիշկները ևս, ինչպես և ծնողներն, անհուսության մեջ են, աղջկա ոչ մի անալիզ որևէ պաթոլոգիա ցույց չի տալիս: Նրա վիճակը գնալով վատթարանում է, իսկ հիվանդությունն անգամ բացատրություն չունի: |



