Առաջին օրվանից գիտեի, որ Մեսսին կվերադառնա հավաքական
ՍպորտԱրգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի վերադարձի մասին:
«Առաջին օրվանից գիտեի, որ Մեսսին կվերադառնա հավաքական: Նա հավաքականից հեռանալու մասին հայտարարել է հուսահատ վիճակում, ինչը կարելի է հասկանալ:
Վստահ եմ, որ Մեսսին գիտակցել է, թե ինչ է նշանակում ողջ Արգենտինայի համար: Ուրախ եմ նրա վերադարձի կապակցությամբ», – ասել է Մարտինոն: