Ռոնալդուն՝ մարզիչ դառնալու հավանականության մասին
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալու հնարավոր տարբերակի մասին:
«Շատ եմ մտածում այդ մասին: Հիմա չէի ցանկանա մարզիչ դառնալ: Տարիներ անց մարդիկ կասեն, որ ես դրան համապատասխանում եմ, բայց ես չեմ ուզում, այն շատ բարդ է: Հիմա պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ խաղիս վրա: Ապագան ոչ ոք չգիտի: Միգուցե 5-7 տարի անց մտափոխվեմ և դառնամ մարզիչ», – Ռոնալդուի խոսքը մեջբերում է As-ը: