ՌԴ ԱԳՆ. Սիրիայի հարցով Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է կառուցողական լինել
HeaderՄիտումներ կան, որ Սիրիայի հարցով Թուրքիայի հետ համագործակցությունը կառուցողական կլինի, հնարավոր են համատեղ գործողություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ, երբ արդեն գրեթե մեկ տարի է անցել հարաբերությունների սառեցման պահից, միտում կա, որ Թուրքիայի հետ Սիրիայի ուղղությամբ փոխգործակցությունը կառուցողական կլինի: Եվ այն մտահոգությունը, որ ունենք, այն հարցերը, որոնց շուրջ համաձայնությունից հեռու ենք, մենք կառուցողական մթնոլորտում ենք քննում»,- ասել է դիվանագետը: