Օրվա բաղադրատոմս . Շոկոլադե տորթ ընկուզային բեզեով
LifeԲաղադրիչներ
- Բիսկվիթի համար`
- կակաո - 2 ճ/գդ
- ալյուր - 1.5 բաժակ
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 150 մլ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- ձու - 1 հատ
- աղ - մի պտղունց
- կաթ - 150 մլ
- կարագ - 50 գր
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- աղ - մի պտղունց
- գետնանուշ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- ձու - 1 հատ
- կաթ - 300 մլ
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 300 գր
- կոնյակ - 50 մլ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 50 գր
- կարագ - 30 գր
Պատրաստման եղանակ
- Սկզբում պատրաստում ենք բեզեն: Սպիտակուցները մի պտղունց աղով հարում ենք այնքան, մինչև լավ փրփրի: Քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը: Գետնանուշը բովում ենք, մաքրում և մանրացնում: Ավելացնում ենք սպիտակուցին, թիակի վերևից ներք շարժումներով զգուշորեն խառնում ու դնում ենք մի կողմ:

- Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և բեզեն շրջանաձև լցնում թղթի վրա: Շրջանի տրամագիծը պատրաստվելիք տորթից ավելի փոքր պետք է լինի, քանի որ զանգվածը թխելիս տարածվելու է: Տապակը 1.5 ժամով դնում ենք նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցը:

- Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրն ու կակաոն մաղում ենք, ավելացնում աղը, շաքարավազն ու փխրեցուցիչը և խառնում:

- Ավելացնում ենք կաթը, կարագն ու ձուն և լավ խառնում ենք:

- Լցնում ենք եռման ջուրն ու խնամքով խառնում:

- Ձևամանի տակ յուղաթուղթ ենք փռում, լցնում խմորը և 40 րոպեով դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:

- Քանի դեռ բիսկվիթը թխվում է, պատրաստում ենք կրեմը: Ձվերն ու դեղնուցները կաթսայի մեջ խառնում ենք:

- Կաթը հասցնում ենք եռման և ավելացնում շաքարավազը:

- Հարած դեղնուցները բարակ շիթով լցնում ենք կաթի մեջ՝ անընդհատ խառնելով:

- Զանգվածը հասցնում ենք եռման: Ստացվում է թեթևակի դոնդողանման զանգված: Ի դեպ, այս զանգվածը կարելի է փոխարինել նաև խտացրած կաթով: Սենյակային ջերմաստիճանում փափկացրած կարագը հարում ենք, ավելացնում կոնյակն ու լավ խառնում:
Հարած կարագին ավելացնում ենք կաթնային խառնուրդը կամ խտացրած կաթը: Հարում ենք մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացվում է խիտ ու փոքր-ինչ թեթև կրեմ: Հարում ենք 5-10 րոպե: Մի քիչ կրեմ վերցնում ենք ու պահում տորթը ձևավորելու համար:
- Շոկոլադային բիսկվիթը բաժանում ենք երկու մասի և, կրեմի մեկ երրորդը լցնում ենք շերտի վրա և հավասարաչափ տարածում:

- Վրան դնում ենք ընկուզային բեզեով շերտը և նորից կրեմ քսում:

- Դնում ենք շոկոլադային բիսկվիթի երկրորդ կեսը, վրայից ու կողքերից կրեմով պատում: Դնում ենք սառնարանն ու թողնում ողջ գիշեր:

- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք: Ավելացնում ենք 30 գր կարագը և լավ սառեցնում:

- Մնացած կրեմը խառնում ենք հալեցրած շոկոլադի հետ:

- Տորթի կողքերին բեզեի փշրանքներ ենք լցնում, իսկ վրան շոկոլադե կրեմով պատկերներ անում:

- Ահա և վերջ:

Ստացվում է շատ համեղ տորթ ընկուզային բեզեի շերտով: Այն արժե պատրաստել հատկապես ընտանեկան տոների առթիվ