Լավրովը և Քերին քննարկել են Հալեպում իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը
HeaderՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Հալեպում իրավիճակի կարգավորման հարցը` Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների սկզբունքներին վերադառնալու ճանապարհով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը:
«Երկու կողմն էլ խոր մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, առաջին հերթին` Հալեպում: Քննարկվել են իրավիճակի վրա ներգործելու հնարավոր տարբերակները`ելնելով ստեղծված դրության կանոնակարգման շահերից` վերադառնալով ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիմնարար սկզբունքներին», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի դրանից՝ հաղորդվում է, որ Լավրովը Քերիի ուշադրությունը հրավիրել է ԶԼՄ-ներում «Ջեբհաթ ան-Նուսրայի» հրամանատարի` արտաքին օգնություն, այդ թվում`ամերիկյան զենք, ստանալու մասին անկեղծ խոստովանության վրա: